Ամեն տաքսու պատվերից 100 դրամ տուրք կգանձվի, հետեւաբար գները կբարձրանան.
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read
Ամեն տաքսու պատվերից 100 դրամ տուրք կգանձվի, հետեւաբար գները կբարձրանան.

փոխնախարար Տաքսի ծառայությունը լիցենզավորվող գործունեություն է, կարող են լիցենզավորվել թե ֆիզիկական անձինք, թե անհատ ձեռնարկատերերը, թե կազմակերպությունները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Ունենք օնլայն հարթակներով իրականացվող փոխադրումներ, եւ այս ոլորտը կանոնակարգված չէ: Այս առումով մեր նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով օնլայն հարթակներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տալիս ենք որոշակի կարգավիճակ: Նրանք գործունեության ծանուցման ենթակա կազմակերպություն պետք է դառնան, վճարեն պետական տուրք, ինչպես նաեւ նախարարությունն առաջարկում է, որ ամեն փոխադրումից եւս պետական տուրք գանձվի եւ այդ պարտավորությունը դնել հենց օնլայն հարթակների վրա: Առաջարկվող նախագծով ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ է: Դա քննարկելի է, վերջնական տարբերակը չէ»,-ասաց նա՝ նկատելով, որ սա առնվազն 100 դրամով կհանգեցնի տաքսի փոխադրումների թանկացման:
Comments