Երբ «Իմ քայլը»-ը կհիմնավորի իր նախաձեռնությունը, ես կորոշեմ՝ ստորագրել, թե` ոչ․ Թեհմինա Վարդանյան
«Երբ «Իմ քայլը» խմբակցությունը կհիմնավորի իրենց այս քայլը, ես ինձ համար կորոշեմ՝ ստորագրեմ, թե չստորագրեմ այդ հայտարարության տակ»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։
«Ինձ համար անհասկանալի է, թե մի գիշերում ինչ փոխվեց, ավելի ճիշտ հասկանալի է, թե արմատները որտեղից են գալիս, բայց ես ավագանու այն անդամն եմ եղել, որ երևի ամենաշատն եմ Մարությանին քննադատել, նրա աշխատանքից բողոքել և նրա հետ վիճել։ Այսինքն, երեք տարի շարունակ եթե ես բարձրաձայնել եմ խնդիրների մասին, իմ ելույթի ընթացքում 15-20 իմքայլական դահլիճը լքել է, մի այդքան իմքայլական իրենց պարտքն են համարել վեր կենալ ու ասել, որ մեր «կարգին քաղաքապետը, կարգին Հայկոն կարգին աշխատում է», ինձ համար տաօրինակ է՝ մի գիշերում ինչ փոխվեց։ Սա քաղաքական խաղ է, ես դեռ որոշում չունեմ, ես ու պարոն Խաժակյանը երեկ շատ ուշ ենք իմացել անվստահություն հայտնելու գործընթացի մասին»,- ասաց նա։
Անդրադառնալով Հրաչյա Սարգսյանի քաղաքապետի թեկնածությանը՝ Վարդանյանը նշեց, որ շատ լավ է վերաբերվում նրան։
Comentários