Search
Տեխասում ռեակտիվ ինքնաթիռներով վարժանքների ժամանակ վթար է տեղի ունեցել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

ԱՄՆ Տեխաս նահանգում՝ ռազմաօդային ուժերի Լաֆլին բազայում, ողբերգական վթար է տեղի ունեցել՝ Т-38С Talon երկու ուսումնամարզական ռեակտիվ ինքնաթիռների մասնակցությամբ. այդ մասին հայտնում է բազայի մամուլի ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել թռիչքավայրէջքային ուղու վրա։
Զոհվել է մեկ օդաչու, ևս երկուսը՝ վիրավորվել։ Տուժածներից մեկը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել, երկրորդը, ով գտնվում է կրիտիկական վիճակում, սանավիացիայով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։
Տեղի ունեցածի փաստով հետաքննություն է սկսվել։
Comentários