top of page

Շնորհավոր տոնդ մեր վիրավոր, բայց մի օր հաստատ հզորացող Արցախ-Հայաստան աշխարհ: Տիգրան Արզաքանցյան


Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր՝ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:

Ամիսներ անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Հանրաքվե, որն Արցախի բնակիչներն իրականացրեցին արկերի պայթունների և հրետակոծության ներքո, սակայն լիահույս, որ կերտում են անկախ հայրենիք… և կերտեցին….


Ավաղ, արցախյան վերջին` 44-օրյա պատերազմը, մեզնից խլեց մեր հերոս տղաներին, հայկական երկրորդ պետության զգալի մասն ու այդ տարածքների անկախությունը։

Հիմա ժամանակն է, որ սթափվենք, հավերժ գլուխ խոնարհելով մեր քաջերի առաջ` պետք է վերլուծենք տեղի ունեցածը, դասեր քաղենք սխալներից և ճիշտ

գնահատական տանք մեր իրականությանը:

Մենք չենք մոռացել 1992 թվականը։ Երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից և այդ ժամանակ դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ բեկում մտցնել կենաց ու մահու այդ կռվում։ Բայց հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում նվաճեցինք մեր հայրենիքն ու անկախությունը , հիմա այդ անկախության կորուստը հավասարազոր է կործանման:

Մենք վստահ ենք , որ խաղը դեռ չի ավարտվել, աշխարհաքաղաքական խմորումները դեռ ընթացքի մեջ են, և ի վերջո ով է ասել, որ հայրենիքը ընդամենը մեկ անգամ է կարելի ազատագրել:

Մեր Արցախի մի մասը թշամու ձեռքում է, բայց վստահ ենք, որ դեռ տոնելու ենք ամբողջական Արցախի անկախությունը:

Սակայն այդ օրվան հասնելու համար պետք է այսօրվանից ոտքի կանգնել,ազատվել ներքին թուրքահաճո «հայերից» և միասնական ուժերով պայքարել սեփական տանը ապրելու մեր իսկ իրավունքի համար:

Շնորհավոր տոնդ մեր վիրավոր, բայց մի օր հաստատ հզորացող Արցախ-Հայաստան աշխարհ:


«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյան:

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page