top of page

Հունաստանում Հայաստանի և Էստոնիայի դեսպանները զրուցել են փոխադարձ աջակցության մասին



Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է նույն երկրում Էստոնիայի դեսպանություն, որտեղ նրան ողջունել եւ ընդունել է դեսպան Կարին Ռաննուն։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։


«Երկու դեսպանները ջերմ զրուցել են հայ-էստոնական հարաբերությունների, երկկողմ եւ բազմակողմ սխեմաներում փոխադարձ աջակցության մասին: 2016-2021 թվականներին Տիգրան Մկրտչյանը Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանն էր: Այդ ընթացքում հայ–էստոնական երկկողմ քաղաքական հարաբերությունները խորացել են, խորհրդարանական դիվանագիտությունն ակտիվ է եղել, Էստոնիայում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, իսկ մշակութային փոխգործակցությունը եղել է շարունակական»,- գրված է ֆեյսբուքյան էջում։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page