top of page

Աբովյանում ՏԻՄ ընտրությունների վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի ձայները նվազո՞ւմ են



«Փաստինֆո»-ն գրում է․

«Աբովյանում ՏԻՄ ընտրությունների վերահաշվարկի արդյունքում նվազում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Աբովյան խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պահանջով ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է ընթանում՝ չորս ընտրատեղամասերում։

Դրանցից մեկում՝ 29/32-րդ տեղամասում, արդեն իսկ ավարտվել է վերահաշվարկի գործընթացը, ինչի արդյունքում «ՔՊ»-ի ձայները նվազել են մեկով։ Մասնավորապես, նշված ընտրատեղամասում ՔՊ-ն հավաքել էր 109 ձայն, սակայն վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ քվեաթերթիկներից մեկն անվավեր է և այժմ նշված ընտրատեղամասում ՔՊ-ն ունի 108 ձայն»։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page