top of page

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 10.30 տոկոսը



ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 11:00-ի դրությամբ:


Ըստ այդմ` Կապանում 31644 ընտրողից այդ ժամի դրությամբ քվեարկել է 5460 ընտրող, կամ ընտրողների` 17.25 տոկոսը:


Իջեւանում ընտրելու իրավունք ունեցող 33090 ընտրողից մասնակցել է 1985-ը կամ 6 տոկոսը:


Ստեփանավանում 13333 ընտրողից մասնակցել է 760 ընտրող, կամ 5.70 տոկոսը:


Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 34-ն են մասնակցել, կամ 5.01 տոկոսը:


Արզնի համայնքում 2052 ընտրողից 52-ը կամ 4 տոկոսը:


Բոլոր համայնքներում ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից 11:00-ի դրությամբ տընտրություններին մասնակցել են 8321-ը կամ 10.30 տոկոսը:


Նշենք, որ Արզնի համայնքում այսօր ավագանու անդամների ընտրություն է:

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page