top of page

Թիվ 124 մանկապարտեզի 2 դայակի մեղադրանք է առաջադրվել



«Երեկ երեկոյան պակիստանցի երեխային ենթադրյալ խոշտանգման գործով թիվ 124 դպրոցի երկու դայակի մեղադրանք է առաջադրվել»։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց դայակներից Իրինայի փաստաբան Ենոք Ազարյանը։


Նրա խոսքով` մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2 մասի հատկանիշներով։


Խափանման միջոցը մնացել է անփոփոխ` ստորագրություն չհեռանալու մասին. «Ցուցմունք տվեց, որ մեղքը չի ընդունում, նաև միջնորդեց, որ երեխայի մոր հետ առերեսում լինի։ Այդ հարցերը կպարզաբանվի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Նաեւ միջնորդեցինք, որ մանկապարտեզի երեխաները պարզաբանեն։ Մայրն ասում էր, որ երեխաների միջոցով էլ է եղել այդ ամենը։ Այս գործն ավելի շատ իրավականից գնացել է քաղաքական դաշտ, հիմա ով ասես անդրադարձավ այս գործին»։


Փաստաբանի խոսքով` մանկապարտեզում տեսախցիկներ չկան, ինչը մեծ խնդիր է։ Ըստ նրա` մանկապարտեզը փոքր է, եւ, եթե անգամ փոքր աղմուկ լինի, ապա հնարավոր չէ լսելի չլինի։ 


Մանկապարտեզն այս պահին աշխատում է, մեղադրյալները եւս գնում են աշխատանքի։


Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page