top of page

Փոթորկից հետո Թուրքիայում ձյան տեղումներ են


Թուրքիայում առնվազն վեց մարդու կյանք խլած ավերիչ փոթորկից հետո սկսվել են ձյան տեղումները, որոնք հսկայական ավտոմոբիլային խցանումներ են առաջացրել. այդ մասին հայտնում է CNN Türk հեռուստաալիքը ։


Ձյուն է տեղացել երկրի հյուսիս-արևմուտքում։ Էրզրում, Էրզինջան և Արդահան նահանգների ճանապարհներով երթևեկությունը դժվարացել է։ Տասնյակ տրանսպորտային միջոցներ մնացել են Էրզինջանի ճանապարհին։ Մեքենաները հանելու համար հատուկ տեխնիկա է պահանջվել։


Օդերևութաբանները նախազգուշացնում են եղանակային պայմանների վատթարացման մասին. կանխատեսվում են ձյան տեղումներ և օդի ջերմաստիճանի նվազում:

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page