Search
Թուրքիան նոր ռազմական օպերացիա է սկսել քուրդ զինյալների դեմ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Թուրք ուժայինները ռազմական օպերացիա են սկսել երկրի արևելյան Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունները իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:
Գործողությունն իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Օպերացիային մասնակցում է 790 ուժային:
Comentários