Search
Թուրքիան անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Ղազախստանին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերությունը (TUSAŞ) ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) է մատակարարելու Ղազախստանին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչությունը։
TUSAŞ-ն այդ մասին պայմանագիր է ստորագրել Ղազախստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ներկայացնող KAZSPECEXPORT մատակարարող ընկերության հետ։ Առաջին փուլում ղազախական կողմը նախատեսում է գնել 3 միավոր ANKA ԱԹՍ։
Comments