top of page

Twitter-ն ունի նոր ղեկավար



Twitter ընկերությունը ունի նոր գլխավոր տնօրեն։ Վերջինս Պարագ Ագարվալն է, ով այդ պաշտոնում հաջորդել է Ջեկ Դորսիին։ Նոր ղեկավարը նաեւ հայտարարել է, որ ընկերությունը վերակազմավորվում է։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Վերակազմավորումը իրականացվում է այն պատճառով, որպեսզի ընկերության գործունեությունը կանոնակարգվի։


Նախագծման, դիզայնի և պրոդուկտների մշակման հարցերով զբաղվող աշխատակիցները վերաուղղորդվելու են երեք հիմնական բաժիններում աշխատելու համար, որոնք են՝ սպառողական, եկամտի և տեխնոլոգիաների, կախված այն հանգամանքից, թե ինչով են զբաղվել մինչ այդ։


Ընկերության գլխավոր ճարտարագետ Մայքլ Մոնտանոն և գլխավոր դիզայներ Դենթլի Դևիսը մինչև տարեվերջ կհեռանան ընկերությունից։ Այս վերակազմավորման մասին ընկերությունը արդեն տեղյակ է պահել ԱՄՆ դաշնային տեսչական մարմիններին։


Comentarios


1/482

LATEST NEWS​​

bottom of page