Search
Ուկրաինայի ուժայինները հրաձգության վարժանքներ են անցկացրել Դոնբասում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ուկրաինայի հրետանավորները հրաձգության վարժանքներ են իրականացրել Դոնբասում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին։
Միացյալ ուժերի օպերացիայի շտաբի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ստուգվել է հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը:
«Հրետանավորները հաջողությամբ են լուծել իրենց առաջ դրված խնդիրները՝ ոչնչացրել են հակառակորդի պայմանական տեխնիկան և անձնակազմը, ինչպես նաև ուղղաթիռները թռիչքուղիների վրա»,-ասվում է հաղորդագրությունում:
Comments