Ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը խախտում է փաստաթղթի դրույթները, համ նոր պահանջներ ներկայացնում
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կառավարության նիստի ժամանակ փաստորեն ինչ ա ասում՝ եթե ուզում եք, որ ադրբեջանցիների անցակետում հայերին չստուգեն, ուրեմն պիտի միջանցքի տրամաբանության մեջ լինենք։
Հիշեցնեմ, որևէ միջանցքի մասին նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսք չկա, դա Ադրբեջանի հավելյալ պահանջ ա փաստաթղթից դուրս։
Նույն բանը եղավ գերիների հարցում։ Ականապատման քարտեզները տանք, գերիներին հետ տան։ Այնինչ, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի Ադրբեջանը պարտավոր էր փոխանցել գերիներին բոլորը բոլորի դիմաց սկզբունքով ու որևէ քարտեզի մասին խոսք չկար։ Սա էլ էր հավելյալ պահանջ փաստաթղթից դուրս։
Փաստորեն, ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը համ խախտում ա նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները, համ նոր ու նոր պահանջներ ներկայացնում, որոնք մենք կամ բավարարում ենք լիովին, կամ զիջում ենք մեկ այլ բան, երբ պարտավորված չենք դա անել որևէ փաստաթղթով։
Ավելին, նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս տարածքներ զիջումը բանավոր փոխըմբռնման հիման վրա ա արվել, չնայած, որ հստակ նշված էր, որ զորքերը կանգնում են այն բնագծով, որը զբաղեցրել են նոյեմբերի 9-ի դրությամբ։ Փաստացի, զիջելով Ադրբեջանին փաստաթղթով չնախատեսված տարածքներ, ՀՀ կառավարությունը նույնպես խախտում ա իր իսկ ստորագրած փաստաթուղթը, բայց խախտում ա ամեն անգամ հօգուտ Ադրբեջանի։
Դա նշանակում ա, որ հետագայում չկա որևէ հիմք կարծելու, որ նորից չեն զիջվելու տարածքներ կամ ՀՀ ժողովրդի անվտանգությունը, Ադրբեջանի նոր պահանջները բավարարելու համար։ Իսկ Ադրբեջանը արդեն մեկ տարի է բարձրաձայնում է այդ պահանջների երկաաաար ցանկը։ Ու էդպես պատերազմով սպառնալով, սադրանքներով վախացնելով, շնից մազ պոկելու սկզբունքով քամելու ա մեզ մինչև վերջ, եթե չկանգեցնենք այս արատավոր ցիկլը»։
Comments