Search
ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում Երեւանի քաղաքապետարանում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Պետական վերահսկողական ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 29–ին, ուսումնասիրություն է սկսել իրականացնել Երեւանի քաղաքապետարանում։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ չմեկնաբանելով, թե ինչի շուրջ է այդ ուսումնասիրությունը։
Ըստ Irakanum.am-ի տեղեկությունների՝ ՊՎԾ–ն քաղաքապետարանում ուսումնասիրություն է իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իսկ ուսումնասիրության նպատակը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունն է։ Ըստ կայքի՝ ուսումնասիրվել են մի շարք փաստաթղթեր՝ քաղաքապետարանի եկամուտների, բյուջեի ծախսերի վերաբերյալ։
Comments