top of page

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան




Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան։


Ինչպես տեղեկանում ենք նախարարության լրատվական ծառայությունից պատվիրակության անդամներին հակիրճ ներկայացվել է ձեռնարկության պատմությունը, որից հետո հյուրերը ծանոթացել են թողարկվող արտադրանքին, որը ներառում է քաղաքային էլեկտրական տրանսպորտի ողջ տեսականին՝ դասական տրոլեյբուսներից ու տրամվայներից մինչեւ լիցքավորվող ավտոնոմ ընթացքով տարբերակներ, հիբրիդային ավտոբուսներ, ինչպես նաեւ երթուղու ելքային ու վերջին կանգառներում 5-ից 7 րոպե տեւողությամբ էքսպրես լիցքավորմամբ աշխատող էլեկտրական ավտոբուսներ ու երկար տարածությունների համար նախատեսված գիշերային լիցքավորմամբ էլեկտրոբուսներ։


«Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է էլեկտրական տրանսպորտի հավաքման գործընթացին, դրա տարբեր տեսակներում գործածվող էլեկտրական տեխնիկային, տրանսֆորմատորներին, կոմպլեկտավորմամբ պայմանավորված արժեքին։


Նա ընդգծել է ՀՀ մայրաքաղաքում եւ խոշոր քաղաքներում տրանսպորտային պարկի հագեցման արդիականությունը՝ հավելեով, որ առանձնակի ուշադրություն է դարձվում «կանաչ տեխնոլոգիաների վրա», ինչի համատեքստում մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես էլեկտրոբուսները։


Երեւանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։





Comentarios


1/473

LATEST NEWS​​

bottom of page