Թշնամին հերթական ռազմական արկածախնդրությանն է դիմել․ ցավոք ունենք զոհեր և վիրավորներ․ Դոխոյան
Վանաձոր համայնքի ղեկավարի Հայրենիք կուսակցության թեկնածու Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, թշնամին հերթական ռազմական արկածախնդրությանն է դիմել։ Ցավոք ունենք զոհեր և վիրավորներ։
Ցավակցում եմ զոհված քաջերի ընտանիքների անդամներին և հարազատներին: Վիրավորում ստացած եղբայրներիս մաղթում եմ արագ ապաքինում։
Այս պահին մեզ համար չկա և չի կարող լինել որևէ այլ գաղափար կամ գործունեություն, քան ցանկացած եղանակով մեր երկրի և մեր բանակի կողքին լինելն է:Աղոթում եմ առ Աստված մեր Հայրենիքի անվտանգության և յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր հայի կյանքի ու առողջության համար։ Աստված մեզ պահապան»։
ความคิดเห็น