top of page

Վանաձորում կանխվել է զինված բախումը


Փետրվարի 11-ին ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ քաղաքացիներ գտնվում են Վանաձորի Մյասնիկյան փողոցում, իրենց մոտ ու ավտոմեքնայում ապօրինի զենք-զինամթերք ունեն և պատրաստվում են վիճաբանել:


Ժամը 14.25-ին նշված փողոցից, «ՎԱԶ-21010» ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 6 անձ։


32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցրվել է ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով և 22 սմ երկարությամբ ծալովի դանակ։


35-ամյա տղամարդու պայուսակից հայտնաբերվել է 3 փամփուշտ և ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։


Ավտոմեքենայի զննությամբ՝ վարորդի կողքի նստելատեղի վրայից հայտնաբերվել և վերցվել է գործարանային համարը ջնջված, «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։


Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page