Վարչապետի աշխատակազմը հաստատել է Փաշինյանի մասնակցությունը՝ եռակողմ բանակցություններին
Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը՝ հաստատելով, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սոչիում սպասվող հանդիպմանը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հաստատում ենք, որ տեղի է ունենալու նախ եռակողմ հանդիպում, ապա Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։
Հարցին, արդյոք Կրեմլի հաղորդած օրակարգը նույնն է, Խաչատրյանը նշել է, որ օրակարգի հետ կապված մեկնաբանություն այս պահին չունի։
Kommentarer