Վարչապետի աշխատակազմն ավելի քան 65 մլն դրամ է փոխանցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություն է տեղի ունենալու Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում։ Ընտրություններին հայտագրվել են «Իմ հզոր համայնք», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
MediaHub.am-ն ուսումնասիրել է, թե ինչ միջոցներով են կուսակցությունները քարոզարշավ իրականացնում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարագրել է «Toyota Tacoma» մակնիշի բեռնաուղևորատար մեքենա։ Դրամական միջոցները կազմել են 10 137 847 դրամ։ Որպես եկամուտ կուսակցությունը հայտարարագրել է 250 721 854 դրամ, որը գոյացել է անդամավճարներից և նվիրատվություններից։ Եվս 65 746 600 դրամ կուսակցությանը փոխանցել է ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ որպես բյուջետային ֆինանսավորում։
«Հանրապետություն» կուսակցությունը 1 631 436 դրամ է հայտարարագրել, իսկ որպես եկամուտ 1 000 000 դրամ, որը գոյացել է անդամավճարներից, 500 000 դրամ Մանվել Բագրատյանն է փոխանցել որպես հանգանակություն, 100 000 դրամ՝ Լուսինե Ազոյանը և 50 000 դրամ Մհեր Ազոյանը՝ որպես հանգանակություններ։
«Իմ հզոր համայնք» կուսակցությանը որևէ գումար չի հայտարարագրել։ Այն պետական գրանցում ստացել է մարտի 31-ին։
Արմինե Նավոյան
Comentários