Վարդենիսի նորընտիր համայնքապետը երդվեց՝ համայնքապետարանի շենքի բակում
Վարդենիսի նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալությունը տեղի ունեցավ համայնքապետարանի շենքի բակում, քանի որ ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել նորընտիր համայնքապետին և ավագանու անդամներին մուտք գործել շենք:
Ահարոն Խաչատրյանի խոսքով՝ համայնքը միասին են շենացնելու:
Հիշեցնենք, որ ոստիկանները թույլ չեն տվել Վարդենիսի նորընտիր համայնքապետին և ավագանու անդամներին մուտք գործել շենք՝ երդմնակալության արարողությունն իրականացնելու համար:
«Ինչպես ընտրության, այնպես էլ երդմնակալության արարողության ժամանակ ստեղծվեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ։ Սակայն, ինչպես տեսնում եք, մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները չընկրկելով ոչ մի դժվարության առաջ։ Վստահեցնում եմ, որ ավելի մեծ նվիրումով էլ կյանքի ենք կոչելու մեր ծրագրերը, ոչ մի դժվարության առաջ կանգ չենք առնելու։ Այս պահից սկսած ձեր բոլոր խնդիրները ես համարում եմ իմը»,–ասաց Ահարոն Խաչատրյանը։
Comments