top of page

Վարդենիսի ղեկավարի ընտրությունը նորից կասեցվեց



Վարդենիս համայնքում ավագանու նիստը շարունակվում է։ Մասնակցում են «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների 14 անդամները։ ՔՊ-ն չի մասնակցում նիստին։

Վարդենիս համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցության անդամները շարունակեցին նիստը։ Համայնքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին։ Վերջինս ելույթ ունեցավ ու նշեց՝ խոստումները կիրագործեն։

Երբ ավագանու անդամները քվեարկության էին մասնակցում, ՔՊ-ականը կրկին նիստերի դահլիճ մուտք գործեց ու հայտարարեց՝ առաջին նիստը անել առանց քաղաքական մյուս ուժի չեն կարող։

«Մենք շենքի ներսում մի պատ այն կողմ ենք նստել։ Սա համարում ենք դավադրություն, միտում կա, դուք այստեղ անելիք չունեք, իրավունք չունեք առաջին նիստ անել առանց մյուս քաղաքական ուժի, որի անդամները այստեղ են ու խաբելով ասել են, թե հունվարի երեքին է նիստը լինելու»։

ՔՊ-ականները հայտարարեցին՝ կմնան նիստերի դահլիճում, մինչև փաստաբանը չներկայանա։ Միաժամանակ ՔՊ-ական ավագանիները նիստը վարող քարտուղարին՝ աշխատակազմի ղեկավարին բռնությամբ տարել են այլ սենյակ ու փակի տակ են պահում, տեղում են նաև ոստիկանության աշխատակիցները։

ՔՊ-ականները մեղադրում են նրան՝ նիստի մասին իրենց սխալ տեղեկություն տրամադրելու մեջ։ Աշխատակազմի ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ՔՊ-ականներին հայտնել է, որ նիստը տեղի կունենա հունվարի երեքին, այնինչ իրականում ընդդիմադիրների կողմից օրինական շարունակվող նիստի ժամանակ ինքը արձանագրություն է կազմել, պնդել, որ կտեղեկացնի ՔՊ-ականներին։

«Ես ասել եմ իրենք շարունակում են նիստը, ասել եմ՝ ձեզ հրավիրում են սենյակ, բայց նիստը դեռ չկար։ Ես պարտավոր չեմ, իրենք պետք է մինչև 12-ը ներկա գտնվել։ Ես նաև իրենց բացատրել եմ, որ նիստը չի շարունակվելու, բայց նախագահողը պնդեց, որ շարունակվելու է։ Ինչի պիտի գնայի՞ իրենց տեղեկացնեի»,- ասաց քարտուղարը։

댓글


1/473

LATEST NEWS​​

bottom of page