Վարդենիս համայնքի ղեկավար ընտրելու որոշումը անվավեր ճանաչվեց․ փաստաբան
Վարչական դատարանը ՔՊ-ի հայցը մասնակի բավարարեց։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը։
«Համյանքի ղեկավար ընտրելու մասին որոշումը անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարել է, իսկ համայնքի ղեկավարի ընտրությունը անվավեր ճանաչելու մասով մերժեց։ Բայց ըստ էության անորոշ վիճակ է և անհասկանալի դատական ակտ է, վճիռը խախտումներով է և պատճառաբանված չէ»,- ասաց փաստաբանը։
Հարությունյանը նշեց, որ վճիռը բողոքարկելու են։ «Որոշումն արդեն ստացել ենք, մոտ օրերս կբողոքարկենք։ Այս որոշումը ուժի մեջ է մտնելու 30 օր հետո, եթե չենք բողոքարկում, իսկ մինչ այդ համայնքը ղեկավարելու է Ահարոն Խաչատրյանը։
Արմինե Նավոյան
תגובות