top of page

Վարդենիսում դեռ անորոշ վիճակ է



Վարդենիսում համայնքապետի ընտրությունից հետո իրավիճակը հանդարտվել է, սակայն ավագանին իր աշխատանքները դեռ չի սկսել, ավագանու առաջին նիստը կկայանա փետրվարի 6-ին:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Վարդենիսի նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանը նշեց, որ դեռ չի անցել իր աշխատանքային պարտականությունների կատարմանը.

«Ես որոշել եմ, որ վաղվանից կամ վաղը չէ մյուս օրվանից նոր կանցնեմ իմ աշխատանքային պարտականությունների կատարմանը»,-ասաց Խաչատրյանը՝ չհայտնելով այլ մանրամասներ:

Համայնքապետն ասաց, որ վաղը կտան հանրությանը հուզող հարցերի պատասխանները:

Նշենք, որ Վարդենիս համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո կրքերը չէին հանդարտվում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրության արդյունքներով ստացել էր 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը 10 մանդատ, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ 5:

Ելնելով ընտրության արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն էին ստորագրել:

Թեև ՔՊ-ն Վարդենիսում ամեն կերպ պայքարում էր իշխանության համար, սակայն Վարդենիսի ավագանին դեկտեմբերի 30-ի նիստին համայնքապետ ընտրեց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համար Ահարոն Խաչատրյանին, որի օգտին քվեարկել էր նաև ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամները։

Ահարոն Խաչատրյանն ընտրվել էր 14 կողմ ձայնով։

Commenti


1/473

LATEST NEWS​​

bottom of page