Վարկատեսակ՝ բնակարանը վերանորոգելու համար
Եթե դուք ցանկանում եք վերանորոգել Ձեր բնակարանը կամ բնակելի տունը, ապա Ձեզ կհետաքրքրի այս վարկատեսակը։ Ազգային հիփոթեքային ընկերությունը հայտնում է, որ վերանորոգման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով․
վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում։
վարկառուները չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ։
վարկի տրամադրմանը նախորդող տասներկու ամիսների ընթացքում վարկառուների բոլոր պատրավորությունների վճարումների գծով ուշացրած օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը։
Առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգից։ Գումարը՝ մինչև 35 միլիոն դրամ, ժամկետը՝ առնվազն 5 տարի։ Տոկոսադրույքը սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջինում տարեկան 10.06%)։
Տրամադրվում է նաև գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։ Տրամադրվում է նաև վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։