top of page

Վիեննայում վերսկսվում են Իրանի հետ բանակցությունները միջուկային համաձայնագրին վերադառնալու շուրջ


Հինգ ամսվա ընդմիջումից հետո Վիեննայում վերսկսվում են միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց մասնակցում են Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բրիտանիայի և Չինաստանի ներկայացուցիչները։ BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն բուն նիստին չի մասնակցում, սակայն այդ երկրի՝ Իրանի հարցով հատուկ պատվիրակն առանձին խորհրդակցություններ կանցկացնի բանակցությունների մասնակիցների հետ։ Այս բանակցություններից է կախված այն՝ արդյո՞ք Իրանը հնարավորություն կստանա դուրս գալ տնտեսական ծանր ճգնաժամից, որը սրվել է ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page