top of page

Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի. Բեգլարյան



Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում և շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի, անկախության միջազգային ճանաչման և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միացման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:


Նա, մասնավորաես, նշել է.


«Յուրաքանչյուր հայի համար արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի և հիմք Հայրենիքին աջակցելու մղումներում ու ջանքերում: Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան հստակ ու ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, սկզբունքներ ու կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի նեղ ու կարճաժամկետ շահերից, այդ թվում՝ ներքաղաքական: Եվ սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան քաղաքական ուժերին ու գործիչներին՝ ինձնից սկսած:


ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ, ՈՎ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ, ՈՒՆԻ ԱՆԵԼԻՔ, ԵՎ ԴԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՉՎՆԱՍԵԼՆ Է, ՀԵՏՈ՝ ԱՋԱԿՑԵԼԸ»:


Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page