Search
Որքան գումար են պետական մարմինները վճարում հեռախոսակապի համար
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Լոռու մարզպետարանը նոյեմբերի 10-ին մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ՝ 5 238 800 դրամի հեռախոսակապի ծառայություն մատուցելու համար։ Իսկ, օրինակ, ՄԻՊ աշխատակազմը «Յուքոմի» հետ նոյեմբերի 9-ին երկու պայմանագիր է կնքել՝ 81 000 և 105 000 դրամի։ ՀՀ քննչական կոմիտեն «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի հետ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով կնքել է 2 100 000 դրամի պայմանագիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 33 680 000 դրամ 2020թ-ին բջջային հեռախոսակապի ծառայությունների համար։ Գեղարքունիքի մարզպետարանը 2020թ-ին բջջային ծառայությունների համար հատկացրել է 300 000 դրամ։ Արմինե Նավոյան
Comments