top of page

Վրաստանի առողջապահության նախարարը հրաժարական է տվել


Վրաստանի առողջապահության նախարար Տիկարաձեն հրաժարական է տվել. այդ մասին նա հայտարարել է հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ։


Տիկարաձեի խոսքով, նա կշարունակի աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։


Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Տիկարաձեն շնորհակալություն է հայտնել թիմակիցներին, բուժանձնակազմին և խոսել ոչ վաղ անցյալում առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

Comments


1/481

LATEST NEWS​​

bottom of page