Search
Վթարից հետո ուղեւորներից մեկը հիվանդանոցում մահացել է
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Հունվարի 28-ին՝ ժամը 11.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ 41-ամյա վարորդը մահացել էր, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 8-ին, ժամը 07.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 62-ամյա ուղևորը՝ Կարո Անանյանը, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն։
Comments