Search
Խաղաղապահները 1 ամսում ապահովել են 4000 մեքենայի, 7500 մարդու տեղաշարժ դեպի ԼՂ և հակառակ ուղղությամբ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Խաղաղապահները մեկ ամսում ապահովել են անվտանգ տեղաշարժ դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավելի քան 4 հազար ավտոմեքենայի և 7,5 հազար մարդու համար: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ զինծառայողները ստուգում են բոլոր մեքենաները, օրական անցնում է ավելի քան 150 մեքենա, ասել է զորախմբի ներկայացուցիչ Օլեգ Գլեբովը։
Բոլոր սյունակները հագեցած են ժամանակակից արտաքին տեսահսկման գմբեթային տեսախցիկներով, լուսարձակներով և անխափան սնուցման սարքերով: Խաղաղապահները զինված են «Ратник» կոստյումներով, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Comments