Search
Ղազախստանում ձերբակալվածների թիվը մոտենում է 8 հազարին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ղազախստանի իրավապահ մարմինները մոտ 8 հազար մարդու են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված. հայտնել է օպերատիվ շտաբի Telegram ալիքը, որը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում Ղազախստանի գերատեսչություններից։
«Ամբողջ երկրում ձերբակալվել է 7939 մարդ։ Ազգային գվարդիայի և Ալմաթիի հատուկ նշանակության ուժերի զինծառայողները երկու շուկաներում ձերբակալել են 207 մարդու», - ասվում է հաղորդագրությունում։
Comments