Search
Տոկաևը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնից հեռացրել է Նազարբաևի ազգականին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել է Բերիկ Իմաշևին. հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը: Վերջինիս փոխարեն ԿԸՀ ղեկավար է նշանակվել սենատոր Նուրլան Աբդիրովին:
Իմաշևը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բարեկամներից է: Նա իր ավագ դստեր՝ պատգամավոր Դարիգա Նազարբաևայի խնամին է:
Comments