Արցախի նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
Արցախի նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից՝ նշելով.
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 13-ին ստորագրել է ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքները:
Comments