Search
Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ սպասվում են տեղումներ
- SMM Hub
- Jan 4, 2024
- 1 min read

Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում Հայաստան, ինչի հետևանքով երկրի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հայտնում են, որ հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։
Comments